Նվազագույն պահանջները CSP գործընկերների համար

07.11.2025 Տպել նորությունը

01.05.2025-ին Microsoft կորպորացիան հայտարարեց նվազագույն պահանջների սահմանման մասին CSP գործընկերների համար, որոնք աշխատում են դիստրիբյուտորների միջոցով։

Այս պահանջների համաձայն՝ յուրաքանչյուր գործընկեր, սկսած 01.10.2025-ից, պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին․

  • Անցնել Microsoft Partner Center-ի կողմից իրականացվող ստուգումը (Legal Info): Պետք է ցուցադրվի՝ Verification Status = Authorized
  • Ստորագրել Microsoft Partner Agreement-ը։ Համոզվելու համար, որ այն ստորագրված է, անցեք Agreements հղումով։
  • Ցուցադրել CSP գործարքներից առնվազն 1000 ԱՄՆ դոլար եկամուտ՝ նախորդ 12 ամիսների ընթացքում:
  • Partner Center-ում նշանակել աշխատակցի՝ որպես անվտանգության հարցերի պատասխանատու անձ:
  • Միացնել բազմագործոն նույնականացումը (MFA) բոլոր այն օգտատերերի համար, ովքեր ունեն ադմինիստրատորի իրավունքներ գործընկերոջ tenant-ում։
    ԿԱՐԵՎՈՐ է․ Microsoft-ը արդեն իսկ խորհուրդ է տալիս միացնել MFA-ն վերջնական օգտատերերի բաժանորդագրություններում բոլոր արտոնյալ դերերի համար։ Ցանկացած պահի դա կարող է դառնալ պարտադիր պահանջ։

Ժամկետները․ պահանջները պետք է կատարված լինեն այն ամսաթվին, որը համապատասխանում է գործընկերոջ Indirect reseller կարգավիճակի տարին լրանալու օրը Partner Center-ում։

Եթե Microsoft-ի պահանջները նշված ժամկետում չկատարվեն, ապա տվյալ գործընկերների հաճախորդները պետք է փոխանցվեն այնպիսի ռիսելլերների կառավարման ներքո, որոնք լիովին բավարարում են վենդորի պահանջները։

Վերոնշյալի հաստատման նպատակով ներկայացնում ենք Microsoft-ի պաշտոնական նամակից հատված:

Որպեսզի օգնենք ձեզ համապատասխանել վենդորի պահանջներին, տրամադրում ենք հետևյալ նյութերը․

  1. Հաճախորդի կողմից MFA-ի միացման ուղեցույց:
  2. Տեսանյութ՝մանրամասն բացատրությամբ, թե ինչպես միացնել MFA-ն M365 Admin Center-ում և ինչ միացման տարբերակներ կան:

Եթե դուք կամ ձեր հաճախորդները բախվեք դժվարությունների, մենք պատրաստ ենք աջակցել։ Ուրախ կլինենք կազմակերպել կոնֆերանս-քոլ մեր տեխնիկական աջակցության մասնագետների հետ՝ ձեր բոլոր հարցերին պատասխանելու համար։

Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան