Teltonika Networks
Teltonika Networks–ը առաջարկում է ցանցային լուծումների լայն ընտրանի, որոնք ապահովում են հուսալի, անվտանգ և արագ տեղակայվող կապ: Teltonika Networks-ի սարքերը նպաստում են կայուն ենթակառուցվածքի ստեղծմանը՝ IoT, M2M և կորպորատիվ ցանցերի համար, իսկ հեռավար կառավարման հնարավորությունները թույլ են տալիս հեշտությամբ վերահսկել և ղեկավարել ցանցը։
Ընկերության պորտֆելում ընդգրկված են ռաուտերներ, սվիչեր, գեյթուեյներ և արդյունաբերական մոդեմներ, ինչպես նաև մասնագիտացված լուծումներ՝ մոնիտորինգի, կապի կրկնակի ապահովման և մեծ ցանցերի կառավարման համար։
Բոլոր արտադրանքները մշակվում են բարձրակարգ մասնագետների թիմի կողմից Կաունասում (Լիտվա) և արտադրվում են ընկերության սեփական հզորություններով։ Սա հնարավորություն է տալիս վերահսկել գործընթացի յուրաքանչյուր փուլը՝ գաղափարից մինչև պատրաստ արտադրանք, ապահովելով հուսալիություն, բարձր որակ և համապատասխանություն ժամանակակից անվտանգության պահանջներին։ Տեխնիկական աջակցության և հետազոտական թիմերը աշխատում են սերտ համագործակցությամբ, որպեսզի հաճախորդները ստանան արագ և արդյունավետ սպասարկում։
MONT TECH ընկերությունը հանդիսանում է Teltonika Networks-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Teltonika Networks-ի ռեսուրսների հղումներ
Ունե՞ք հարցեր, սիրով կպատասխանենք
- Teltonika Networks-ի լուծումներին առնչվող հարցերի դեպքում ՝ info@monttech.am