Adobe-ի արտադրանքների շարքում ուսումնական հաստատությունների համար փոփոխությունները հետաձգվել են
Adobe-ը նախկինում հայտարարել էր, որ 2026 թ.-ի ապրիլի 1-ից կրթության ոլորտի հաճախորդների համար անհասանելի կդառնան Creative Cloud for Teams փաթեթները և դրանցում ներառված առանձին հավելվածները, ինչպիսիք են Adobe XD, After Effects, Animate/Flash Professional, Audition, Captivate, Dimension, Dreamweaver, Illustrator, InCopy, InDesign, Lightroom, Photoshop և Premiere Pro։
Սակայն որոշումը հետաձգվել է, քանի որ արտադրողի գնահատմամբ շատ հաճախորդներ դեռ պատրաստ չեն անցնել Creative Cloud for enterprise տարբերակին և այդ մակարդակի առանձին հավելվածներին (օրինակ՝ Photoshop for enterprise, Premiere Pro for enterprise և այլն)։ Այնուամենայնիվ, արտադրողը խորհուրդ է տալիս հաճախորդներին արդեն իսկ դիտարկել այդպիսի անցման հնարավորությունը։
For enterprise տարբերակին անցնելուց հետո վերջնական օգտատերը կստանա արտադրողի կողմից ավելի բարձր մակարդակի տեխնիկական աջակցություն, ինչպես նաև օգտատերերի նույնականացման ավելի հարմար մեխանիզմներ