Աշխատանք

MONT Հայաստանը փնտրում է որակավորված ՏՏ ինժեներ՝ մեր տեխնիկական աջակցության թիմում աշխատելու համար:

Թեկնածուն պատասխանատու է լինելու մեր գործընկերների և վերջնական օգտվողների ֆունկցիոնալ և տեխնիկական աջակցության համար, ներառյալ` թերությունների որոնման և ուղղման, փաստաթղթավորման և տեխնիկական խնդիրների լուծման, ինչպես նաև բիզնես գործընթացների հետ կապված խնդիրների վերացման համար:

ՏՏ աջակցության ինժեներ

Ստորաբաժանում : Technical Support

Գործառութային պարտականություններ :

  • Ստենդների / պիլոտային նախագծերի տեղադրում։
  • Գործընկերների և վերջնական օգտագործողների տեխնիկական խնդիրների լուծման համար խորհրդատվական ծառայությունների մատուցում և օժանդակություն։
  • Գործընկերների և պատվիրատուների համար ապրանքների / լուծումների տեխնիկական շնորհանդեսների ներկայացում։
  • Արտադրողների լուծումների տեխնիկական աջակցության համար նկարագրությունների, ցուցումների պատրաստում։

Պահանջներ:

  • ՏՏ բակալավրի աստիճան։
  • Տեխնիկական աջակցության մատուցման և/կամ տեղեկատվական անվտանգության/ ՏՏ լուծումների ներդրման նվազագույնը 2 տարվա փորձ։
  • Պահուստային կրկնօրինակման և վերականգնման գործընթացների և տեխնոլոգիաների տիրապետում (Veritas, Veeam, Acronis լուծումների հետ փորձը կհամարվի առավելություն)։
  • Տարբեր վիրտուալացման միջավայրերի հետ աշխատելու գործնական հմտություններ VMware, Hyper-V (պարտադիր), KVM (ցանկալի):
  • Windows, Linux սերվերային ծրագրային միջոցների և օպերացիոն համակարգերի տեղադրման, կարգավորման և աջակցման փորձառություն։
  • Միջինից ոչ ցածր մակարդակի ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։ Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանք, արտադրողի մասնագետների հետ բանավոր և գրավոր շփում։

Աշխատանքային պայմանները:

  • Լրիվ աշխատանքային օր։
  • Արտասահման գործուղվելու հնարավորություն։
  • Պրոֆեսիոնալ աճի հնարավորություն։
  • Արդյունավետության և աշխատանքի արդյունքների գնահատումը ըստ KPI-ի:
  • Աշխատավարձ + բոնուսներ:
  • Առողջության ապահովագրություն։
  • Երևան, Սայաթ-Նովա 35, տարածք 1.

Ուղարկել ինքնակենսագրականը

Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան