Adobe-ի բաժանորդագրության երկարաձգման 30-օրյա ժամկետը պահպանվում է

2026 թվականի ամռանը Adobe-ը հայտարարեց իր արտադրանքների օգտագործման կանոնների փոփոխության մասին, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։ Նոր կանոնների համաձայն՝ բաժանորդագրությունը չերկարաձգելու դեպքում արտադրանքը լիարժեք կգործեր ընդամենը 14 օր։

Հաճախորդների արձագանքներն ուսումնասիրելուց հետո Adobe-ն որոշել է առայժմ հրաժարվել այս սահմանափակումից։ Բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո լիցենզիաները կշարունակեն գործել 30 օր՝ ինչպես նախկինում։

Սակայն եթե հաճախորդն այդ ժամկետում չերկարաձգի բաժանորդագրությունը, արտադրանքները կդադարեն գործել և անհրաժեշտ կլինի ձևակերպել նոր բաժանորդագրություն, կրկին բաշխել լիցենզիաները և կատարել բոլոր կարգավորումները։ 30-օրյա ժամկետի ավարտից հետո տվյալները նույնպես կկորչեն։

Բաժանորդագրության ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգելու համար MCD պորտալի Subscription Management բաժնում ընտրեք «Activate» տարբերակը։