VMware by Broadcom
VMware-ը ամպային հաշվարկների և վիրտուալացման տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է։ Հիմնադրվելով 1998 թվականին այն դարձել է կորպորատիվ վիրտուալացման ոլորտում հեղինակավոր անուն։
VMware-ի հիմնական նորարարություններից մեկը հանդիսանում է հիպերվիզորը՝ ծրագրային շերտ, որը տեղակայված է սարքավորման և օպերացիոն համակարգերի միջև և թույլ է տալիս մի քանի վիրտուալ մեքենաներին (VMs) անկախ և արդյունավետ կերպով աշխատել մեկ ֆիզիկական սերվերի վրա։
VMware vSphere Standard, սերվերների վիրտուալացման համար բազային լուծում, որը երկար տարիներ համարվում է վենդորի առաջատար և հիմնական արտադրանքը։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ VMware vSphere Standard-ը հասանելի է ձեռքբերման համար մինչև 2027 թվականի հոկտեմբերի 11-ը։
VMware-ի պատմության մեջ նշանակալից իրադարձություն էր ընկերության ձեռքբերումը Broadcom-ի կողմից, որը ավարտվեց 2023 թվականին։ Broadcom-ը, աշխարհահռչակ առաջատար կիսահաղորդիչների և ինֆրաստրուկտուրային ծրագրային լուծումների ոլորտում, ձեռք բերեց VMware-ը մոտ 61 միլիարդ դոլարով՝ դարձնելով դա տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ գործարքներից մեկը։ Այս ձեռքբերումը թույլ է տալիս VMware-ին ինտեգրվել Broadcom-ի ծրագրային պորտֆելին, ամրացնել իր հնարավորությունները ամպային և հիբրիդ միջավայրերում, շարունակելով տրամադրել հուսալի վիրտուալացման լուծումներ և ամպային ծառայություններ իր հաճախորդների լայն բազային։
VMware-ում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ արտադրանքների շարքերում և լիցենզավորման մոդելում։ Սա կապված է պորտֆելի պարզեցմամբ և բաժանորդագրության մոդելի անցումով՝ ավելի լավ հարմարվելու հաճախորդների կարիքներին։ Ակտուալ լուծումների ցանկը հրապարակված է էջում.
MONT TECH-ը հանդիսանում է VMware by Broadcom-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում՝ մատակարարելով և աջակցելով VMware-ի ամբողջական արտադրանքային շարքը։ Մեզ հետ համագործակցելով՝ կազմակերպությունները կարող են ստանալ VMware-ի լուծումների ամբողջական փաթեթը, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն՝ տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման համար:
VMware ռեսուրսների հղումներ
Սիրով կպատասխանենք բոլոր հարցերին
- VMware լուծումների հետ կապված հարցերի համար կարող եք դիմել հետևյալ հասցեով` vm@monttech.ae
