Amazon Web Services (AWS)
Amazon Web Services — աշխարհի ամենախոշոր հանրային ամպային հարթակն է, որը տրամադրում է ամենալայն շրջանակի լուծումներ և ծառայություններ՝ սկսած հուսալի ենթակառուցվածքների և մշակման հարթակների կառուցումից, մինչև մեքենայական ուսուցում, IoT, մեծ տվյալների վերլուծություն և բազմաթիվ այլ ծառայություններ։
MONT TECH ընկերությունը հանդիսանում է Amazon Web Services (AWS)-ի պաշտոնական ռեսելլերը Հայաստանում՝ ունենալով “Value Added Distributor” կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս վաճառել AWS լուծումները Հայաստանի տարածքում լիազորված գործընկերների ցանցի միջոցով։
MONT TECH թիմը համալրված է AWS հարթակի հետ աշխատելու համար սերտիֆիկացված ինժեներներով և փորձագետներով։ MONT TECH Հայաստանը իր առջև դնում է AWS գործընկերային էկոհամակարգի զարգացման նպատակ՝ ապահովելով նախագծերի իրականացման ընթացքում ծառայությունների ամբողջական փաթեթ և տրամադրելով տեխնիկական աջակցություն։
MONT TECH Հայաստանը գործընկերներին տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ․
- փաստաթղթերի ձևակերպում և պայմանագրերի կնքում՝ տեղական օրենսդրությանը համապատասխան,
- AWS ռեսուրսների համար հատուկ գների համաձայնեցում,
- տեխնիկական աջակցություն ռուսերեն լեզվով,
- աջակցություն նախագծերի տեխնիկական հիմնավորման հարցում,
- լուծումների ճանապարհային քարտեզների և ճարտարապետությունների մշակում,
- նախագծերի և առանձին լուծումների բյուջետային գնահատում,
- հաճախորդների համար արտադրանքի լիարժեք դեմո-տարբերակների տրամադրում,
- գործընկերների ուսուցում,
- մարքեթինգային աջակցություն։
AWS ռեսուրսների հղումներ
Ունե՞ք հարցեր, սիրով կպատասխանենք
- AWS ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում՝ info@monttech.am
