Amazon Web Services (AWS)

Ինչպես դառնալ AWS-ի վերավաճառող

AWS-ի վերավաճառող դառնալու համար (AWS ծառայությունների դիմաց MONT TECH-ի միջոցով վճարելու և գործընկերային զեղչից օգտվելու նպատակով) անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը։

  1. Գրանցվել APN-ում (AWS Partner Network) որպես Consulting Partner և ստանալ APN ID։
  2. Անցնել AWS-ի կողմից գործընկերոջ՝ AWS ծառայությունները վերավաճառելու իրավասության գնահատման գործընթացը։ Գնահատման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է info@monttech.am հասցեին ուղարկել հետևյալ տվյալները․:
    • Գրանցման ընթացքում նշված իրավաբանական անձի անվանումը
    • Գրանցման արդյունքում ստացված APN ID-ն
    • Գործընկերոջ կայքի հասցեն
    • ՀՎՀՀ
  3. Ստորագրել AWS Distribution Seller Agreement (DSA) պայմանագիրը։ DSA-ն ստանալու համար անհրաժեշտ է info@monttech.am հասցեին ուղարկել հետևյալ տվյալները․
    • Գրանցման ընթացքում նշված իրավաբանական անձի անվանումը
    • Գրանցման արդյունքում ստացված APN ID-ն
    • Այն աշխատակցի անունը և էլեկտրոնային փոստի հասցեն, ում կուղարկվի DSA պայմանագիրը՝ էլեկտրոնային եղանակով ընդունման համար
  4. Ստորագրել AWS-ի գործընկերային պայմանագիրը MONT TECH-ի հետ և ստանալ MCD պորտալ մուտքի հասանելիություն՝ պատվերներ տեղադրելու համար։

MONT TECH-ի ծառայությունները AWS-ի վերավաճառողների համար․

  • Փաստաթղթերի և պայմանագրերի ձևակերպում՝ տեղի օրենսդրությանը համապատասխան;
  • AWS ծառայությունների համար հատուկ գնային պայմանների համաձայնեցման աջակցություն;
  • Աջակցություն ռուսերեն լեզվով;
  • Հաճախորդների համար արտադրանքի լիարժեք ֆունկցիոնալությամբ դեմո տարբերակների տրամադրում;
  • Նախագծերի և առանձին լուծումների արժեքի գնահատում;
  • Մարքեթինգային աջակցություն;
  • AWS-ի հետ կապված բոլոր լոգիստիկ հարցերի ամբողջական համակարգում։

Ունե՞ք հարցեր, սիրով կպատասխանենք

  • AWS ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում՝ info@monttech.am

Պրոդուկտները կատալոգում

Առցանց պատվերներ տեղադրելու համար անցեք կատալոգին

Անցնել Կատալոգին