Microsoft
ՄենյուOffice Home & Business 2021-ի առավելությունները
Առաջարկեք Office Home & Business 2021 յուրաքանչյուր նոր սարքավորման վաճառքի հետ միասին: ՓՄՁ հաճախորդների 70%-ը ձեռք է բերում Office նույն մատակարարից, ինչ համակարգիչները1.
Ձեր հաճախորդները կստանան մատչելի, մեկանգամյա վճարման մոդել և հայտնի Office փաթեթ — նոր հնարավորություններով և բարելավված գործիքներով՝ կոնտենտի ստեղծման, աշխատանքը կազմակերպելու և գործընկերների հետ շփվելու համար, ներառյալ Microsoft Teams2 հավելվածի անվճար տարբերակը:
Հարմարավետ պլանավորում և փոփոխությունների հետևում
Կազմակերպեք ձեր աշխատանքը ավելի արդյունավետ և արագ գտեք ձեզ անհրաժեշտ տվյալները XLOOKUP, Catch Up Highlights3 և Dynamic Arrays գործառույթներով:
Կոնտենտ և վերլուծություն պրոֆեսիոնալ մակարդակում
Ստեղծեք ազդեցիկ ցուցադրություն (presentation) և փաստաթղթեր ձեռագիրը վերարտադրող Ink Replay-ի, տեսողական բովանդակության գրադարանի, որոնման և նավիգացիայի բարելավված հնարավորությունների միջոցով:
Word | Excel | PowerPoint | Outlook | OneNote | Microsoft Teams2 |
Office Home & Business 2021-ի հիմնական առավելությունները
Մեկանգամյա վճարում
Office Home & Business 2021-ը հասանելի է պարզ միանվագ վճարման մոդելով
Մեկ համակարգչի համար Windows կամ macOS-ով
Office Home and Business 2021-ը կարելի է օգտագործել և՛ անձնական, և՛ աշխատանքային նպատակներով
Ձեր Office-ը: Նոր տարբերակ
Թարմացված գործիքներն օգնում են կազմակերպված մնալ, ստեղծել պրոֆեսիոնալ կոնտենտ և աշխատել համատեղ
Առաջին անգամ Office Home & Business 2021-ում
Office Home and Business 2021-ի համար կիրառվում է Microsoft-ի կյանքի ցիկլի աջակցության ժամանակակից քաղաքականությունը: Սա նշանակում է, որ դուք կանոնավոր կերպով կստանաք անվտանգության թարմացումներ և որոշ նոր հնարավորություններ, ինչպես նաև աջակցություն, ինչը կօգնի ձեր բիզնեսի զարգացմանը: Office Home & Business 2021-ը հարմար է 25 կամ ավելի քիչ օգտվող ունեցող ձեռնարկությունների համար
Office-ի տարբերակներ
Անժամկետ արտոնագիր | Բաժանորդագրություն | ||
Office-ի տարբերակ | Office Home & Business 2021 | Office Professional 2021 | Microsoft 365 Business Standard |
Սարքավորումների քանակը | Մեկ սարք | ОՄեկ սարք | Մի քանի սարքեր մեկ օգտագործողի համար |
Office հավելվածների թարմացումներ | Գործառույթների և անվտանգության կանոնավոր թարմացումներ, Microsoft-ի կյանքի ցիկլի աջակցության ժամանակակից քաղաքականության շրջանակում | Միշտ թարմացված տարբերակներ | |
Office հավելվածներ | Word, Excel, PowerPoint, Outlook, OneNote, ինչպես նաև Microsoft Teams2-ի անվճար տարբերակը | Word, Excel, PowerPoint, Outlook, OneNote | |
Լրացուցիչ հավելվածներ | Ոչ | Publisher և Access (միայն Windows-ով համակարգիչների համար) | Publisher, Access, OneDrive բիզնեսի համար, Exchange, Teams2 և SharePoint |
Microsoft-ի աջակցություն | Արժեքը ներառում է 60 օր Microsoft-ի աջակցություն | Մշտական աջակցություն | |
Նախնական կարգավորում | Օգտագործելով Microsoft-ի օգտահաշիվ | Պահանջվում է Microsoft-ի կամ դոմենային օգտահաշիվ |
Առաջարկեք լիցենզավորված ԾԱ
Անվտանգության առավելություններ | Վաճառքի հնարավորություններ | Windows-ի հնարավորություններ |
Միջոցների խնայողություն Չլիցենզավորված ծրագրային ապահովումը կարող է պարունակել վնասակար ծրագրեր: Դուք կարող եք նվազեցնել կիբեր հարձակումներից վնասի ռիսկերը՝ ընտրելով արտոնագրված ԾԱ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չլիցենզավորված ծրագրային ապահովումով մեկ սարքը կարող է մինչև 108,000 դոլարի4 վնաս պատճառել։ Ժամանակի խնայողություն Չլիցենզավորված ծրագրային ապահովումը կարող է հանգեցնել կարևոր տվյալների, ֆայլերի և կորպորատիվ տեղեկատվության կորստի |
Կիբեր սպառնալիքների թվի աճը ստիպում է ընկերություններին ձեռք բերել արտոնագրված ԾԱ Կեղծ ծրագրերի սեփականատերերը չեն աջակցվում Microsoft-ի կողմից |
Հավատարմագրերի պաշտպանություն Windows Hello-ի և Credential Guard-ի միջոցով Տեղեկատվական անվտանգություն և BitLocker կոդավորում Հարձակման հայտնաբերում, հետաքննություն և դրանց արձագանքում Windows Defender-ում Advanced Threat Protection ծառայության օգնությամբ |
Ձեր բիզնեսի հնարավորությունները Windows-ի և Office-ի միջոցով
Աճող եկամուտ՝ Office-ը վաճառելով սարքերի հետ | Թարմացված Office Windows 11-ով նոր սարքերի վրա | Լիցենզավորված ԾԱ առաջարկ |
Ցանկացած համակարգչի վաճառքի հետ միասին Office վաճառելը կընդլայնի ձեր բիզնեսը: Անվճար թվային գործիքները, ինչպիսին է Office Sales Widget-ը, կարող են օգնել ձեզ այդ հարցում: | Օգնեք հաճախորդներին անցում կատարել Office-ի ամենաարդի անժամկետ տարբերակին և օգտվել արտադրողականության նոր հնարավորություններից | Հիշեցրեք, որ լիցենզավորված ծրագրերի օգտագործումը մեծացնում է անվտանգությունն ու հուսալիությունը |
85% ՓՄՁ սեգմենտի հաճախորդներն օգտագործում են չորս տարուց ավելի հին համակարգիչներ5 |
Այս ընկերությունները ավելի հավանական է, որ կգնեն նոր Microsoft Office նոր սարքեր գնելիս: Սա վաճառքի մեծ հնարավորություն է: |
Պատմեք ձեր հաճախորդներին, որ այժմ ճիշտ ժամանակն է սկսել մտածել համակարգիչները թարմացնելու և Office-ի վերջին տարբերակին անցում կատարելու մասին՝ ավելի լավ կազմակերպելու աշխատանքը, այդ թվում և թիմային, ինչպես նաև կոնտենտ ստեղծելու համար: | 46% Office Home and Business 2010 օգտագործող ՓՄՁ հաճախորդները, ամենայն հավանականությամբ, անցում կկատարեն նոր տարբերակին1 |
Հարցեր ունե՞ք։ Սիրով կպատասխանենք
Microsoft-ի լուծումների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել․ mgabrielyan@mont.com
1 Microsoft-ի շուկայի հետազոտություն. Փոքր բիզնեսի գրասենյակի տնային և բիզնեսի օգտագործման հաշվետվություն, փետրվար 2020թ.
2 Microsoft Teams-ի անվճար տարբերակը հասանելի է նաև առանձին:
3 Այս գործառույթն օգտագործելու համար փաստաթղթերը պետք է պահվեն OneDrive-ում: Microsoft Word-ում @mentions ֆունկցիան և իրական ժամանակում համագործակցության հնարավորությունները հասանելի կլինեն ավելի ուշ: Տե՛ս կյանքի ցիկլի աջակցության ժամանակակից քաղաքականության ՀՏՀ-ն:
4 BSA, Համաշխարհային ծրագրային ապահովման շուկայի հետազոտություն, հունիս 2018թ.
5 TechAisle, Համակարգչային օգտագործման ուսումնասիրություն փոքր և միջին բիզնեսի հատվածում, 2019թ.