Microsoft
ՄենյուWindows 11․ աշխատանքի հիբրիդային մոդելը մնում է արդի
Տեխնոլոգիաների ներդրումը առանցքային գործոն է ավելի ճկուն բիզնես մոդելների, այդ թվում՝ հեռահար աշխատանքի կազմակերպման համար: 4 տարեկանից բարձր սարքերը կարող են ձեզ սահմանափակել: Ժամանակակից աշխատավայրի ամբողջական լուծումով եղեք տեղեկացված փոփոխությունների վերաբերյալ: Փորձարկեք միասնական ուժը ժամանակակից հզոր սարքավորումների և Windows 11 ու Microsoft 365 ծրագրային ապահովման, ձեր կազմակերպությունը դուրս բերելով ապագա: |
Պաշտպանեք ձեր տվյալները և օպտիմիզացրեք անվտանգությունը Windows 11 սարքերով
• Պաշտպանեք տվյալները և մուտքը ցանկացած վայրից զրոյական վստահության վրա հիմնված ՕՀ-ով
• Ստացեք հզոր ներկառուցված անվտանգություն, ապարատային մեկուսացում, գաղտնագրում և վնասակար ծրագրերից պաշտպանություն
• Հեշտությամբ ապահովեք անվտանգությունը առանց գաղտնաբառի բարելավված Windows Hello for Business-ի միջոցով
• Զրոյական վստահության անվտանգությունը միավորում է սարքի անվտանգության հատկանիշները բազմագործոն նույնականացման հետ՝ պաշտպանելու կորպորատիվ ինքնությունը և տվյալները
• Ամպային կարգավորումները հեշտությամբ ապահովում են Windows 11 սարքի անվտանգությունը վստահելի ծրագրերի և մուտքի համար
Ընձեռեք ձեր թիմին համատեղ աշխատելու և արդյունավետ լինելու հնարավորություն ցանկացած վայրից
• Պարզ և արդյունավետ դիզայն՝ արտադրողականությունը բարելավելու համար
• Օպտիմալացրեք էկրանի տարածությունը մի ակնթարթում
• Ստեղծեք անհատական աշխատասեղաններ յուրաքանչյուր նախագծի համար
• Միացրեք և անջատեք խոսափողը առաջադրանքների տողից
• Աշխատեք բնական թվային գրիչով, ձայնով և հպումով մուտքագրելու շնոհիվ
Արագ և հեշտությամբ օգնեք նոր հեռահար աշխատողներին Windows 11-ով
• Պարզեցրեք ներդրումը շնորհիվ հավելվածների համատեղելիության և ամպային կառավարման
• Կառավարեք թարմացումները ամպի միջոցով
• Աշխատեք հարմարավետ վիրտուալ և լոկալ հավելվածներով
• Պարզեցրեք հեռավար կառավարումը առանց օգտվողների տեղակայման
Վերաիմաստավորեք ձեր աշխատանքի կազմակերպումը և կատարեք ներդրումներ ժամանակակից արտադրողականության մեջ
Ապահովեք ձեր նոր սարքերը ժամանակակից ու անվտանգ միասնական աշժատանքի գործիքներով, ներառյալ արտադրողականության ծրագրակազմը, ֆայլերի փոխանակումը, չատերը, զանգերը և բիզնես վիդեոկոնֆերանսները: Դուք կարող եք ընտրել մեկանգամյա գնում (Office Home & Business 2021) կամ Microsoft 365 for business բաժանորդագրությամբ: |
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿ | |
Microsoft 365 Business Standard |
Office Home & Business 2021 |
«Պրեմիում» Office հավելվածներ | Դասական Office հավելվածներ |
Լրացուցիչ առավելություններ | |
Microsoft 365 Business Standard-ն օգնում է ձեզ գործարկել և զարգացնել ձեր բիզնեսը հզոր արտադրողական հավելվածներով և ծառայություններով: Microsoft Teams-ի պրեմիում տարբերակը, որը Microsoft 365 Business Standard-ի մի մասն է, աջակցում է հանդիպումների ձայնագրություններ անելուն, զանգերին և աուդիո կոնֆերանսներ կազմակերպելուն, ինչպես նաև 1 ՏԲ ֆայլի պահեստավորում յուրաքանչյուր օգտագործողի համար և շատ ավելին: Օգտագործեք մեկ լիցենզիա՝ մեկ օգտագործողի համար մինչև հինգ սարքերում (բջջային, պլանշետ, համակարգիչ) ամբողջությամբ տեղադրված Office հավելվածները ծածկելու համար: Հասանելի է Mac-ում, iOS-ում և Android-ում՝ Microsoft-ի 24/7 հեռախոսով և վեբ աջակցությամբ: |
Ձեր Office-ը՝ արդիականացված։ Office Home and Business 2021-ն օգնում է ձեզ կառավարել ձեր բիզնեսը արտադրողականության բարձրացման համար նախատեսված ձեզ ծանոթ գործիքներով: Ներառում է Outlook-ի, Word-ի, Excel-ի, PowerPoint-ի և OneNote-ի դասական տարբերակները Windows 11-ի համար: Փաթեթի միանգամյա գնում՝ մեկ համակարգչի կամ Mac-ի վրա տեղադրելու համար՝ տանը կամ աշխատավայրում օգտագործելու համար: Microsoft Teams-ի անվճար տարբերակը ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են անվճար չատը և որոնումը, հանդիպումների պլանավորումը, 2 ԳԲ ֆայլերի պահեստավորումը և հյուրերի հասանելիությունը: |
Windows 11 — Արդյունավետ անձնակազմի համար։ Կայունություն ՏՏ-ի համար։ Անվտանգություն բոլորի համար։
2021 թ.-ի հոկտեմբերի 5-ից Windows 11-ի անվճար թարմացումը հասանելի է Windows 10-ի, ինչպես նաև Windows 11-ի նոր համակարգիչների համար: Իմացեք ավելին նոր համակարգի հիմնական հատկանիշների մասին:
Windows 11 ստեղծված է հիբրիդային աշխատանքային մոդելի համար
Windows-ի ամենաարդյունավետ և անվտանգ տարբերակը, միաժամանակ հարմար ՏՏ մասնագետների համար:
Արտադրողականություն
Ակնթարթային արտադրողականություն
Հեշտությամբ մուտք գործեք ձեզ անհրաժեշտ բոլոր հավելվածները և կատարեք բազմաթիվ առաջադրանքներ այնպիսի գործիքների միջոցով, ինչպիսիք են փին դասավորությունները և աշխատասեղանները, ավելի ինտուիտիվ ինտերֆեյսով:
Ավելի ինտելեկտուալ համատեղ աշխատանք
Teams հավելվածի ավելի խորը ինտեգրման շնորհիվ դուք կարող եք արդյունավետ առցանց հանդիպումներ ունենալ՝ տրամադրելով համատեղ օգտագործման հնարավորություն, միացնելով և անջատելով ձայնը անմիջապես առաջադրանքների տողից:
Անվտանգություն
Կայունություն ՏՏ-ի համար
Վստահ միգրացիա ծանոթ ՏՏ գործիքների օգնությամբ հավելվածների երաշխավորված համատեղելիությամբ:
Windows-ի ամենապաշտպանված տարբերակը
Օպերացիոն համակարգ, պատրաստ Zero Trust («ոչ մեկին մի վստահիր») մոդելին՝ ուժեղ ներկառուցված անվտանգությամբ, ապարատային մեկուսացմամբ, գաղտնագրմամբ և վնասակար ծրագրերից պաշտպանությամբ:
Ընտրության ազատություն
Մարդիկ աշխատում են տարբեր ձևերով. Նոր Windows-ը հասանելի է մեր գործընկերների սարքերի ամենալայն տեսականիով, որոնք ձեզ են առաջարկում կոնտենտի սենսորային, ձեռագիր և ձայնային մուտքի վերջին նորամուծությունները, ինչի օգնությամբ հեշտ է յուրաքանչյուր աշխատակցին իրեն համապատասխան սարք տրամադրել, ինչն էլ կնպաստի աշխատակցի ներգրավված և ոգևորված աշխատանքին:
Սահուն անցում Windows 11-ին
- Թարմացրեք և նախապատրաստեք
Պատրաստվեք Windows 11-ին անցնելուն՝ համոզվելով, որ ձեր համակարգիչները համատեղելի են Windows 10-ի հետ: - Գնահատեք ենթակառուցվածքները և գործիքները
Իմացեք առկա տեղակայման գործիքների մասին, որոնք կարող են օգնել ձեզ հեշտությամբ տեղադրել Windows 11-ը: - Պատրաստվեք տեղակայմանը
Windows 10 հավելվածները համատեղելի կլինեն App#Assure-ի աջակցությամբ: Փորձարկեք կարևոր հավելվածներն ու քաղաքականությունները՝ միանալով Microsoft-ի նախագնահատման ծրագրին:
Հարցեր ունե՞ք։ Սիրով կպատասխանենք
- Microsoft-ի լուծումների հետ կապված հարցերի դեպքում. mgabrielyan@mont.com
* Միայն համակարգչի վրա: Իմացեք ավելին (ներառյալ համատեղելի շարժական սարքերի վերաբերյալ) այստեղ՝ office.com/information
+ OneNote-ի առանձնահատկությունները կախված են հարթակից: aka.ms/onenote-office2019-faq
*** Հավելվածի հասանելիությունը կախված է սարքից և լեզվից: Անցեք office.com/systemrequirements հասցեով Windows 11-ի և macOS-ի համատեղելի տարբերակների և այլ պահանջների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: